ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գվարդիոլա. Այսպիսի գնդակներով պրոֆեսիոնալ մակարդակում խաղալը լուրջ չէ

ՍՊՈՐՏ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անգլիական լիգայի Գավաթի 4-րդ տուրի` «Վուլվերհեմփթոնի» հետ խաղից հետո իր դժգոհությունն է հայտնել «Mitre» գնդակների որակից, որոնք օգտագործվում են այս մրցաշարում:

 

Հիշեցնենք` հանդիպման հիմնական ժամանակում գոլեր չեն խփվել, լրացուցիչ ժամանակում ևս դարպասի գրավում չի արձանագրվել և հաղթողին որոշելու համար հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար է անցկացվել, որտեղ ավելի ուժեղ են գտնվել տանտերերը` 4:1.

 

«Ես սա ասում եմ իմ թիմի հաղթանակից հետո, որպեսզի ոչ-ոք չմտածի, թե սա արդարացում է: Անլուրջ է պրոֆեսիոնալ մակարդակում խաղալ այսպիսի գնդակներով:

 

Դրանք չափազանց թեթև էին, դրանցով չես կարողանում լավ խաղարկել և ուժեղ հարվածել: Գրեթե անհնար է գոլ խփել այդպիսի գնդակով: Իմ ֆուտբոլիստները խաղից հետո հարցրին ինձ. «Ի՞նչ էր սա»:

 

Շատ եմ ցավում, որ նման մրցաշարում ստիպված ես լինում խաղալ այսպիսի գնդակներով, սա անընդունելի է»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում «The Daily Mail»-ը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular