ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփը վերականգնել է փախստականների ընդունման գործընթացը՝ միևնույն ժամանակ խստացնելով 11 երկրից քաղաքացիների մուտքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը փախստականների ընդունման գործընթացը վերսկսելու վերաբերյալ հրամանագիր է ստորագրել, հայտնում է Սպիտակ տունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ հոկտեմբերի 24-ին լրացել է Թրամփի՝ երկրի անվտանգությունն ուժեղացնելու նպատակով փախստականների ու ներգաղթյալների մուտքը 120 օրով արգելող որոշման ժամկետը:

ԱՄՆ-ի 71-ամյա ղեկավարի ստորագրած հրամանագրում նշվում է, որ երկրի պետքարտուղարը, ներքին անվտանգության հարցերով նախարարն ու ազգային հետախուզության տնօրենն այն եզրակացությանն են հանգել, որ փախստականների ընդունման ծրագրի շրջանակում ընտրման գործընթացում իրականացված բարելավումները միանգամայն բավարար են Միացյալ Նահանգների անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու համար:

Հրամանագրում նշվում է նաև, որ ծրագրի վերսկսմանը զուգահեռ՝ իշխանությունները հատուկ միջոցառումներ կիրականացնեն որոշակի կատեգորիայի փախստականների նկատմամբ, որոնց մուտքը երկիր պոտենցիալ վտանգ է ներկայացնում ԱՄՆ անվտանգության համար:

Աղբյուրը մանրամասնում է, որ նոր հրամանագրի համաձայն՝ 90 օրով նոր սահմանափակումներ կկիրառվեն մի շարք երկրներից փախստականների ընդունման գործընթացում: Թրամփի վարչակազմից հայտնել են, որ սահմանափակումները կվերաբերեն 11 երկրի քաղաքացիներին: Սակայն որ երկրների մասին է խոսքը՝ առայժմ հայտնի չէ: Հայտնի է միայն, որ այդ երկրների քաղաքացիներին առաջիկա 3 ամսվա ընթացքում միայն հատուկ դեպքերում թույլ կտան ԱՄՆ մուտք գործել:

Պետքարտուղարությունն իր հերթին մանրամասնել է, որ բոլոր երկրներից ընդունվող փախստականների ընտանիքների անդամները կրկնակի ստուգման կենթարկվեն:

Առանձին արված հայտարարությունում Պետդեպը նշել է, որ Վաշինգտոնը կշարունակի պաշտպանել ամենախոցելի փախստականներին, բայց միևնույն ժամանակ կպահպանի ամերիկացիների անվտանգությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular