ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրք տղամարդն ինքնասպանություն է գործել ուղիղ եթերում՝ աղջկա նշանադրության պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքի բնակիչ, 54-ամյա Այհան Ուզունն ինքնասպասնություն է գործել Facebook Live-ի եթերում ՝ վիրավորված լինելով իր աղջկանից, որն իրեն տեղյակ չի պահել իր նշանադրության մասին:

Ինչպես հաղորդում է New York Post-ը, Ուզունը վրդովվել է այն պատճառով, որ երիտասարդ զույգը թույլտվություն չի հարցրել իրենից ու ինքնուրույն է կայացրել ամուսնության որոշումը: Նշանադրության մասին ընտանիքի հայրը տեղեկացել է ավելի ուշ՝ իրեն զանգահարած կնոջ միջոցով:

«Ես չեմ ուզում, որ նրանք, ովքեր ինձ հասցրին այս վիճակին, գան իմ թաղմանը», - հայտարարել է թուրք տղամարդն իր ֆեյսբուքյան ընկերների աչքի առաջ ինքնասպանություն գործելուց առաջ:

Նա նաև նշել է, որ շատերին կարող է թվալ, թե նա պարզապես սոցցանցի իր էջում շոու է նախաձեռնել և այդ ամենն իրական չէ, սակայն պնդել է, որ դա այդպես չէ, և նա ոչ ոքի չէր ցանկանա զգալ այն, ինչ նա է զգում այդ պահին:

«Ոչ ոք ինձ չհարցրեց, ոչ ոք չվարվեց ինձ հետ տղամարդու պես», - ասել է Ուզունն ու հրաժեշտ տալով բոլորին՝ սեղմել ատրճանակի ձգանը:

Ուզունի՝ շոկի մատնված ֆեյսբուքյան ընկերները փորձել են հետ պահել նրան այդ քայլից, սակայն ապարդյուն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular