ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք նոր «սառը պատերազմի» մեջ ենք Ռուսաստանի հետ. Պենտագոնի նախկին ղեկավար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության նախկին ղեկավար Լեոն Պանետան Վաշինգտոնում Hudson Institute կազմակերպության համաժողովի շրջանակում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը նոր «սառը պատերազմի» մեջ են:

«Մենք Ռուսաստանի հետ սառը պատերազմի նոր փուլ ենք մտել»,-մեջբերում է ria.ru-ն Պենտագոնի նախկին ղեկավարի խոսքը:

Պանետայի կարծիքով՝ ԱՄՆ-ն պետք է զսպի մերձարևելյան տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը, ինչպես նաև ավելի նշանակալի դեր ունենա հատկապես Սիրիայում:

«Եթե դուք ավելի կոշտ չգործեք (ՌԴ նախագահ) Պուտինի հետ, նա դրանից օգուտ կքաղի: Ուստի՝ այդ պատճառով կարծում եմ, որ ԱՄՆ-ի համար շատ կարևոր է նրանց հասկացնելը, որ կան սահմաններ, որոնք Պուտինը չի կարող հատել»,-հայտարարել է Պանետան:

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի ներկայիս իշխանություններն այդքան էլ լավ չեն աշխատում Մոսկվայի հետ:

«Դուք պարզապես չեք կարող հույս ունենալ, որ ինչ-որ պահի նրանք (Ռուսաստանը-Tert.am) «լավ տղերք» կդառնան: Դուք պետք է նրանց հետ կոշտ լինեք: Դուք կարող եք բանակցել Պուտինի հետ: Մենք դա արել ենք ու նախկինում հաջողության ենք հասել: Բայց դուք դա պետք է անեք ուժի դիրքից»,-խորհուրդ է տվել Պանետան:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին ամերիկյան իշխանությունների պահանջով փակվել են Սան Ֆրանցիսկոյում ՌԴ գլխավոր հյուպատոսարանը, ինչպես նաև Վաշինգտոնում ու Նյու Յորքում ՌԴ առևտարային ներկայացուցչությունները: Դրանց փակումից հետո շենքերում խուզարկություն է իրականացվել:

Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հավատում է Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերությունների կարգավորմանը, սակայն նկատել է, որ դրա համար անհրաժեշտ է Վաշինգտոնի ցանկությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular