ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոնտեն Չելսիի ղեկավարությանը խնդրել է գնել Ռեալի հարձակվողի տրանսֆերը

ՍՊՈՐՏ

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է իր թիմի կազմում տեսնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլին:

 

Ինչպես հայտնում է «Sky Spօrts»-ը, լոնդոնցիները պատրաստվում են Դիեգո Կոստայի տրանսֆերից ստացված գումարով թիմ հրավիրել Ուելսի ազգային հավաքականի ֆուտբոլիստին: Կոստան ձմռանը տեղափոխվելու է «Աթլետիկո Մադրիդ»:

 

Իսպանական լրատվամիջոցները չեն դադարում խոսել այն մասին, որ «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է այս ամառ ազատվել 28-ամյա խաղացողի ծառայություններից: Նախկինում նշվում էր, որ Գարեթ Բեյլը կարող է կարիերան շարունակել անգլիական մեկ այլ ակումբում՝ «Մանչեսթեր Յունայթեդում»:

 

Ներկայումս մադրիդցիների հարձակվողը շարունակում է բուժվել վնասվածքից: Ապաքինման ժամկետները դեռևս պարզ չեն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular