ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական ինքնաթիռները Սիրիայի հյուսիսում թռուցիկներ են նետել՝ զգուշացնելով Աֆրինում սպասվող ռազմական գործողության մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքական ԶՈՒ-ի ինքնաթիռները Սիրիայի հյուսիսում հազարավոր թռուցիկներ են նետել՝ տեղեկացնելով Աֆրինում սպասվող ռազմական գործողության մասին, գրում է gazetevatan.com կայքը:

Նշվում է, որ թռուցիկները բաժանվել են Աֆրինի Միննագ և Մարանազ շրջաններում:

Բացի այդ, հայտնի է, որ Թուրքիայի զինուժը Հալեպ նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Քաֆր Բասին գյուղում հատուկ ուսումնասիրություններ է անցկացնում՝ Սիրիայի տարածքում 2-րդ դիտորդական կետի ստեղծման նպատակով:

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է սիրիական Իդլիբում ռազմական գործողության մասին: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն իր հերթին շեշտել էր, որ Անկարան Իդլիբում իր գործողությունները համակարգում է Մոսկվայի հետ, դրանց նպատակը անվտանգության ապահովումն է:

Հիշեցնենք, որ 2016թ.-ի օգոստոսի 24-ին թուրքական հատուկ նշանակության ուժերը մտել էին Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցել են «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարել է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։ Այս տարվա մարտի վերջին Թուրքիայի վարչապետը հայտարարել էր գործողության ավարտի մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular