ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆիլիպինների ՊՆ-ն հայտարարել է Մարավիում ահաբեկիչների դեմ ռազմական գործողության ավարտի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆիլիպինների պաշտպանության նախարար Դելֆին Լորենզանան հայտարարել է Մարավի քաղաքում ռազմական գործողությունների ավարտի մասին, գրում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ վերջին 5 ամսվա ընթացքում քաղաքը գտնվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապված գրոհայինների վերահսկողության տակ:

Գրեթե մեկ շաբաթ առաջ երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել էր Մարավին գրոհայիններից ազատագրելու մասին: Այնուհանդերձ՝ զինվորականները քաղաքում շարունակում էին գործողությունը, քանի որ գրոհայինները շարունակում էին պատանդ պահել ավելի քան 20 մարդու:

Հաղորդվում է, որ այժմ Մարավին ամբողջությամբ գտնվում է իշխանությունների վերահսկողության տակ:

Աղբյուրը հիշեցնում է, որ երկրի նախագահը մայիսից ռազմական դրություն էր հայտարարել Մինդանաո նահանգում: Իշխանությունների ու գրոհայինների բախման կիզակետը Մարավի քաղաքն էր: Հայտնի է, որ այդ բախումների հետևանքով սպանվել է ավելի քան 160 զինծառայող ու 800-ից ավելի իսլամիստ գրոհային:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular