ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նեյմար. Մարսելի հետ խաղում իմ հեռացումն արդարացի չէր (տեսանյութ)

ՍՊՈՐՏ

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է իր հեռացումը Ֆրանսիական Լիգա 1-ի 10-րդ տուրի` «Մարսելի» հետ խաղում (2:2):

 

87-րդ րոպեին Լուկաս Օկամպոսը խախտել է կանոնները Նեյմարի նկատմամբ, ինչից հետո բրազիլացին հրել է արգենտինացուն: Երկու ֆուտբոլիստներն էլ զգուշացվել են դեղին քարտով, բայց բրազիլացու համար դա արդեն երկրորդ զգուշացումն էր.

 

«Դա չափազանց ուռճացված և անարդար պատիժ էր: Ամբողջ խաղի ընթացքում ես հարվածներ էի ստանում ոտքերիս:

 

Մարմնիս վրա շատ կապտուկներ կան: Նման արձագանքը պայմանավորված էր նրանով, որ հետևից հարվածեցին ոտքերիս: Ես զայրացած էի: Մրցավարն արեց այն, ինչ ցանկանում էր` «Մարսելին» թվային առավելություն տալով»,- ասել է Նեյմարը «Esporte Interativo»-ին տված հարցազրույցում:

 

Հիշեցնենք` Նեյմարը, որն այդ խաղում նաև գոլի հեղինակ է դարձել, հանդիպման վերջնամասում երկու րոպեում երկու անգամ զգուշացվել է և հեռացվել դաշտից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular