ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԶԼՄ-ներ. Յուվենտուսի հարձակվող Դիբալան վիրավորել է գլխավոր մարզիչ Ալեգրիին փոխարինվելուց հետո

ՍՊՈՐՏ

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան չափազանց դժգոհ է եղել այն բանից, որ Ա Սերիայի 9-րդ տուրի` «Ուդինեզեի» հետ խաղում (6:2) փոխարինվել է:

 

67-րդ րոպեին «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին որոշել է փոխարինել արգենտինացուն, որն էլ զայրույթից վիրավորական խոսքեր է հնչեցրել մարզչի հասցեին:

 

Ինչպես հայտնում է «Sky Sport Italia»-ն, Դիբալան իսպաներեն մի քանի վիրավորական խոսքեր է ասել, երբ արդեն նստել է պահեստայինների նստարանին, և Ալեգրին դրանք չի լսել:

 

Նշենք` նախորդ մրցաշրջանում նման միջադեպ տեղի էր ունեցել նաև պաշտպան Լեոնարդո Բոնուչիի հետ: Արդյունքում, ֆուտբոլիստը պատժվեց, իսկ այս տարվա ամռանը տեղափոխվեց «Միլան»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular