ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռեալը վստահ հաղթանակ է տոնում

ՍՊՈՐՏ

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց Էյբարի հետ:

 

Հանդիպումն անցավ «արքայական» ակումբի ֆուտբոլիստների առավելությամբ, որոնք էլ հաղթանակ տոնեցին 3:0 հաշվով: 18-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Պաուլո Օլիվեյրան: 28-րդ րոպեին Մարկո Ասենսիոն կրկնապատկեց հաշիվը, իսկ խաղավերջում Մարսելոն եզրափակեց մադրիդցիների գեղեցիկ գրոհը՝ հաշիվը դարձնելով 3:0:

 

Այս խաղից հետո մադրդիյան ակումբը վաստակեց 20 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական: «Սերուցքայինները» 2-րդ տեղում գտնվող «Վալենսիային» զիջում են 1 միավոր, իսկ առաջատար «Բարսելոնային»՝ հինգ: «Էյբարը» յոթ միավորով շարունակում է զբաղեցնել 16-րդ հորիզոնականը:

 

«Ռեալ Մադրիդ»-«Էյբար»՝ 3:0

Գոլերը՝ Օլիվեյրա (ինքնագոլ-18), Ասենսիո (28), Մարսելո (82)

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular