ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում առաջին անգամ կնշվի Դպրոցական գրադարանների միջազգային օրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստասնում առաջին անգամ կնշվի դպրոցական գրադարանների միջազգային տոնը: 1999 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի  նախաձեռնությամբ աշխարհի  տարբեր  երկրներում  հոկտեմբերի  4-րդ  երկուշաբթին  նշվում է  որպես  Դպրոցական գրադարանների  միջազգային օր  (International School Library Day):  Տոնը մեծ ժողովրդականություն է վայելում տարբեր  երկրներում, անգամ վերածվել  է դպրոցական գրադարանների միամսյակի:  Հոկտեմբերի 23-ին  «Էդիթ Պրինտ»  հրատարակչության նախաձեռնությամբ  տոնն  առաջին  անգամ կնշվի նաևՀայաստանում: Հոկտեմբերի 23-ին,  ժամը 12:00,  հրատարակչությունը Երևանի Եղիշե Չարենցի  անվան  թիվ  67 դպրոցի  գրադարանին  գրքեր  կնվիրի՝  այդպիսով  հարստացնելով գրադարանի  ֆոնդը  և ևս մեկ անգամ վերաարժևորելով դպրոցական  գրադարանների կարևորությունը: Հրատարակչությունը  նախատեսում է միջոցառումը դարձնել ամենամյա և ամեն տարի որևէ  դպրոցական գրադարանի  գրքեր նվիրել: Նախատեսվում  է  նաև առաջիկայում  գրքեր  նվիրել  մարզային դպրոցների գրադարաններին: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular