Արա Սադոյանի նախաձեռությամբ Արթուր Աբրահամը հանդիպել է Կենտրոնի մի շարք դպրոցների աշակերտների հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 20-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյան նախաձեռնությամբ կազմակերպվել էր հերթական հանդիպումը վարչական շրջանի դպրոցների աշակերտների հետ: Դպրոցականների հետ: Հանդիպմանը Արա Սադոյանի հրավերով ներկա էր նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը Ջ. Կիրակոսյանի անվան հ.20 , Ա. Չեխովի անվան հ.55 և Գ. Էմինի անվան հ.182 դպրոցների աշակերտներին ծանոթացրել է վարչական շրջանում իրականացվող աշխատանքներին, բաժինների գործառույթներին և ընթացիկ ծրագրերին:
IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը դպրոցականներին պատմել է իր հաջողությունների և անցած ճանապարհի մասին, ինչպես նաև ներկայացրել հաջողության իր բանաձևն ու ապագայի իր ծրագրերը, որոնք կապված են հայրենիքում ապագայում լավ մարզիկներ պատրաստելու հետ:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը և պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը պատասխանել են աշակերտների բոլոր հարցերին, ոգևորել նրանց՝ խորհուրդ տալով երբեք չհանձնվել և վստահ քայլերով գնալ երազանքի հետևից:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը և պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը նաև շնորհակալագրեր հանձնեցին Երևանի Կենտրոնի աթլետիկայի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի սաներին «Երևանի կիսամարաթոն» մրցավազքում և Կենտրոն վարչական շրջանի Բ. Կանաչյանի անվան արվեստի դպրոցի սաներին Մոլդովայում կայացած «Golden Apple 2017» երաժշտության միջազգային մրցույթ-փառատոնում արձանագրած հաջողությունների համար: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը շնորահավորել է Կենտրոն վարչական շրջանի անունը հայաստանյան և միջազգային մրցույթներում բարձր պահած ներկայացուցիչներին և հույս հայտնել, որ արձանագրած հաջողությունները կունենան նույնքան հաջող շարունակություն և առաջիկայում ևս կլինեն փայլուն հաղթանակներ:
Անվանի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը ոգևորիչ և փայլուն է գնահատել մարզական միջոցառման մասնակիցների ցուցաբերած արդյունքները և մաղթել նրանց նոր հաջողություններ: