ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս հանգստյան օրերին Երևանի քաղաքապետարանում հյուրընկալել ենք «Խելացի քաղաք» ծրագրավորողների մրցույթը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս հանգստյան օրերին Երևանի քաղաքապետարանում հյուրընկալել ենք «Խելացի քաղաք» ծրագրավորողների մրցույթը: Միջոցառման ընթացքում շուրջ 70 ծրագրավորող 24 ժամվա ընթացքում ներկայացնելու են իրենց լուծումները տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում, հատկապես շենքերի կառավարման, զբոսաշրջության զարգացման և քաղաքի մաքրության հարցերում: Մենք ունենք հրաշալի երիտասարդներ, ովքեր այս ոլորտում կարող են օգտակար լինել, և սա էլ հրաշալի հարթակ է նրանց համար, որ ներկայացնեն իրենց մոտեցումներն ու առաջարկությունները՝ խելացի քաղաք տեսլականը զարգացնելու համար: Վստահեցնում եմ, որ մրցույթի ավարտից հետո լավագույն աշխատանքները, որոնք կլինեն հետաքրքիր և իրագործելի, տեղ կգտնեն քաղաքի կառավարման մեր ծրագրերում: Շնորհակալություն Եվրոպական Միությանն ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակին համատեղ այս միջոցառումն իրականացնելու համար»: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular