Այս հանգստյան օրերին Երևանի քաղաքապետարանում հյուրընկալել ենք «Խելացի քաղաք» ծրագրավորողների մրցույթը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս հանգստյան օրերին Երևանի քաղաքապետարանում հյուրընկալել ենք «Խելացի քաղաք» ծրագրավորողների մրցույթը: Միջոցառման ընթացքում շուրջ 70 ծրագրավորող 24 ժամվա ընթացքում ներկայացնելու են իրենց լուծումները տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում, հատկապես շենքերի կառավարման, զբոսաշրջության զարգացման և քաղաքի մաքրության հարցերում: Մենք ունենք հրաշալի երիտասարդներ, ովքեր այս ոլորտում կարող են օգտակար լինել, և սա էլ հրաշալի հարթակ է նրանց համար, որ ներկայացնեն իրենց մոտեցումներն ու առաջարկությունները՝ խելացի քաղաք տեսլականը զարգացնելու համար: Վստահեցնում եմ, որ մրցույթի ավարտից հետո լավագույն աշխատանքները, որոնք կլինեն հետաքրքիր և իրագործելի, տեղ կգտնեն քաղաքի կառավարման մեր ծրագրերում: Շնորհակալություն Եվրոպական Միությանն ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակին համատեղ այս միջոցառումն իրականացնելու համար»: