ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է բնակարանային գողությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչի վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել է բնակարանային 5 գողության դեպք, երկու անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։ Աջափնյակ վարչական շրջանի տարածքում արձանագրված բնակարանային գողությունների դեպքի առթիվ կատարված քննության արդյունքում պարզվել է, որ բնակարանային գողության 4 դեպքերը կատարվել են նույն անձի կողմից, տվյալներ ձեռք բերվել՝ գողոնը թաքցնելուն աջակցած անձի ինքնության վերաբերյալ։ Քննչական գործողությունների, մասնավորապես՝ վկաների հարցաքննության արդյունքում  բացահայտվել է նույն անձի կողմից մեկ այլ վարչական շրջանի տարածքում՝ Շենգավիթում դեռևս հուլիս ամսին կատարված բնակարանային գողությունը։ Աէրացիա 2/5 շենքի բնակարանից հուլիսին հեռուստացույց գողանալու դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանում հարուցված քրեական գործը միացվել է Աջափնյակ վարչական շրջանում բնակարանային գողությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործին։ Բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է կատարված գողության եղանակը, հայտնաբերվել գողացված հեռուստացույցը։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել բնակարանային գողության 5 դրվագի համար, ևս մեկ անձի՝ կատարված հանցագործությունները պարտակելու համար։ Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝բազմակողմանի քննությունն ապահովելու, հնարավոր այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀքրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular