ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խելացի քաղաք» մրցույթի ավարտից հետո լավագույն աշխատանքները տեղ կգտնեն քաղաքի կառավարման մեր ծրագրերում. Տարոն Մարգարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս հանգստյան օրերին Երևանի քաղաքապետարանում հյուրընկալել ենք «Խելացի քաղաք» ծրագրավորողների մրցույթը:

Միջոցառման ընթացքում շուրջ 70 ծրագրավորող 24 ժամվա ընթացքում ներկայացնելու են իրենց լուծումները տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում, հատկապես շենքերի կառավարման, զբոսաշրջության զարգացման և քաղաքի մաքրության հարցերում:
Մենք ունենք հրաշալի երիտասարդներ, ովքեր այս ոլորտում կարող են օգտակար լինել, և սա էլ հրաշալի հարթակ է նրանց համար, որ ներկայացնեն իրենց մոտեցումներն ու առաջարկությունները՝ #խելացիքաղաք տեսլականը զարգացնելու համար:

Վստահեցնում եմ, որ մրցույթի ավարտից հետո լավագույն աշխատանքները, որոնք կլինեն հետաքրքիր և իրագործելի, տեղ կգտնեն քաղաքի կառավարման մեր ծրագրերում:
Շնորհակալություն Եվրոպական Միությանն ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակին համատեղ այս միջոցառումն իրականացնելու համար:
Kolba Lab UNDP in Armenia European Union in Armenia

Фото Տարոն Մարգարյան.Фото Տարոն Մարգարյան.Фото Տարոն Մարգարյան.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular