«Ես եմ մեղավոր, որ քննադատում են թիմիս ֆուտբոլիստներին». Մոուրինյու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի կարծիքով` իր թիմի ֆուտբոլիստներին ավելի հաճախ են քննադատում իր հաղթական անցյալի պատճառով, գրում է The Guardian-ը: «Ես եմ մեղավոր, որ քննադատում են թիմիս ֆուտբոլիստներին, քանի որ մարդիկ սովորել են՝ ակումբներս լավ արդյունքների են հասնում և տիտղոսներ նվաճում»,- ասել է նա: Մարզչի խոսքով` ի տարբերություն իրեն` կան մարդիկ, ովքեր քննադատության ժամանակ ունեն: «Ակնհայտ է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվելու է: Կարող եմ ենթադրել, թե այդ ժամանակ ինչքան են մեզ քննադատելու»,- նշել է Մոուրինյուն: