ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կինը Արցախյան պատերազմի մասնակից հանգուցյալ ամուսնուն պատկանող զինամթերքը հանձնել է ոստիկանության բաժին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների և վետերանների խորհրդի անդամների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 20-ին՝ ժամը 17.00-ին, 1962 թ. ծնված Կարինե Է.-ն ներկայացել է բաժին և հանձնել կարճեցված փողերով, առանց գրառման երկփողանի որսորդական հրացան, ինքնաձիգի՝ տարբեր տրամաչափի 46 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և հայտնել, որ նշված զենք-զինամթերքը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ ամուսնուն՝ Ռաֆիկ Պ.-ին: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է քննություն: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular