ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նշվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու կազմավորման 25-րդ տարեդարձը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 21-ին հրետանային ուսումնական ստորաբաժանումներից մեկում հանդիսավորությամբ նշվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու վարչության կազմավորման 25-րդ տարեդարձը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Զորատեսակի տարեդարձի կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարրի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամաններով մի խումբ հրետանավորներ արժանացել են գերատեսչական մեդալների, պատվոգրերի և արժեքավոր նվերների:


Շնորհավորելով զինված ուժերի հրետանավորներին հոբելյանական տարեդարձի կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բարձր է գնահատել կրակային հզոր զորատեսակի՝ հրետանու դերը բանակի մարտունակության ապահովման գործում և հատուկ ընդգծել հրետանավորների դերակատարումը ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում հակառակորդին արժանի հակահարված հասցնելու գործում:

Հանդիսավոր միջոցառման մասնակիցները ծանոթացել են հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների` հրետանային զորքերի համար արտադրվող որոշ արտադրատեսակներին և հետևել հրետանային ստորաբաժանումների ցուցադրական պարապմունքներին:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular