ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մյունխենում ձերբակալվել է անցորդների վրա հարձակման կասկածյալը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մյունխենում ձերբակալվել է տղամարդը, որը կասկածվում է Ռոզենհայմերպլաց թաղամասում անցորդների վրա դանակով հարձակվելու համար: Այս մասին հայտնում էBild-ը:

Ավելի ուշ ոստիկանությունում պարզաբանել են, որ իրականացվել է հարձակումների շարք մի քանի փողոցում: Ամեն ինչ սկսվել է Պաուլաներպլաց փողոցում, այնուհետև, ինչպես ենթադրվում է, հարձակվողը տեղաշարժվել է հեծանվով:

Իրավապահ մարմինների աշխատակիցների տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ եղել է 6 հարձակում:

«Վիրավորվել է 4 մարդ, կա նաև 2 մարդ, որոնց վրա հարձակվել են, սակայն նրանք վնասվածքներ չեն ստացել: Ծանր վնասվածքներ ստացածների մասին տեղեկություններ չունենք», - ասել է ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Մարկուս Դա Գլորիա Մարտինսը:

Նրա խոսքով՝ կասկածյալն արդեն ձերբակալվել է: Խոսքն այն տղամարդու մասին է, որը փորձել է փախուստի դիմել, երբ ոստիկանները կանգնեցրել են նրան Օտտո-Բրուներ-Շտրասե փողոցի վրա: Ոստիկանությունը դեռևս չի կարող հաստատել, որ սա իրոք հանցագործն է, սակայն նա շատ է համապատասխանում նկարագրությանը:

Bild-ի տվյալների համաձայն՝ ձերբակալությունն իրականացրել են հատուկ նշանակության ուժերի աշխատակիցները:

Հիշեցնենք, որ Ռոզենհայմերպլաց թաղամասի բնակիչներին կոչ են արել դուրս չգալ տներից:

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular