ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսպանիան արձակել է Կատալոնիայի կառավարությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսպանիայի կառավարությունը որոշել է գործարկել Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս սահմանափակել Կատալոնիայի ինքնակառավարումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի խոսքով՝ Մադրիդն իշխանությունից հեռացնում է ինքնավարության ամբողջ կառավարությունը:

Նշվում է, որ Կատալոնիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն:

Ռախոյի խոսքով՝ ինքնավարությունը չի սահմանափակվում, ընդամենը արձակվում է կառավարությունը, որը դուրս է եկել օրենքի սահմաններից:

Նա հավելել է, որ Իսպանիայի կառավարությունը 155-րդ հոդվածը գործարկելու ցանկություն ու մտադրություն չի ունեցել, սակայն ստիպված է եղել անել դա:


Ինչպես հայտնել է Tert.am-ը, հոկտեմբերի 11-ին Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը, նրա տեղակալն ու խորհրդարանի խոսնակը ստորագրել ենանկախության հռչակագիրը: Խորհրդարանում հանրաքվեի արդյունքները ներկայացնելով Պուչդեմոնն ասել էր, որ հոկտեմբերի 1-ի քվեարկության արդյունքները իրավունք են տալիս անկախ պետության ստեղծման մասին հայտատարել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular