Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Բիլ Գեյթսը 1.7 մլրդ դոլարի ներդրում կանի ամերիկյան դպրոցներում

Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերության հիմնադիր, հայտնի բարեգործ Բիլ Գեյթսը, որը հեղինակավոր Forbes հանդեսի կողմից ճանաչվել է աշխարհի ամենահարուստ մարդը, հայտնել է ամերիկյան դպրոցներում 1.7 մլրդ դոլարի ներդրում անելու մտադրության մասին:

Ինչպես նշում է The Washington Post-ը, գումարը կտրամադրվի այն դպրոցներին, որոնք հետաքրքրված են ուսուցման հարցում նոր մոտեցումների զարգացմամբ ու փորձարկմամբ:

«Յուրաքանչյուր ուսանող պետք է հրաշալի պետական կրթություն ու բարձրագույն կրթություն ստանա, որպեսզի շուկայում հաջողության հասնի»,-հայտարարել է Գեյթսը դպրոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Աշխարհի ամենահարուստ մարդը պատրաստակամություն է հայտնել հովանավորել ուսուցման հարցում նոր գաղափարների իրագործումը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Գեյթսի ու նրա կնոջ «The Bill & Melinda Gates Foundation» բարեգործական հիմնադրամն առնվազն 3.4 մլրդ դոլար է ծախսել ԱՄՆ-ի պետական կրթության ոլորտի վրա: Մինչդեռ 1994թ. սկսած միլիարդատեր ամուսինները մոտ 35 մլրդ դոլարի բարեգործություն են արել:

website by Sargssyan