ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսպանիայի թագավորը Կատալոնիայի անկախանալն «անընդունելի» է անվանել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը կրկին խստորեն քննադատել է Կատալոնիայի՝ Իսպանիայից անկախանալու պլանները՝ դա «անընդունելի» անվանելով։ Իսպանական Օվյեդո քաղաքում Աստուրիայի արքայադստեր անվան մրցանակների հանձնման արարողության ժամանակ ելույթ ունենալով՝ թագավորը վստահություն է հայտնել, որ Մադրիդին կհաջողվի կարգավորել Բարսելոնայի հետ կոնֆլիկտը՝ ժողովրդավարական ինստիտուտների օգնությամբ, հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։


«Կատալոնիան հանդիսանում է 21-րդ դարի Իսպանիայի մասը և այդպես էլ կմնա»,- վստահեցրել է նա։


Սա թագավորի երկրորդ հայտարարությունն է կատալոնյան ճգնաժամի վերաբերյալ։ Առաջին անգամ նա ժողովրդին ուղղված հեռուստաուղերձով էր հանդես եկել հոկտեմբերի 3-ին։


Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում տեղի ունեցած անկախության վերաբերյալ հանրաքվեի ժամանակ անկախությանը կողմ է քվեարկել կատալոնացիների ավելի քան 90 տոկոսը:


Իսպանիայի կառավարությունը հայտարարել է, որ կդիմի Կատալոնիայի ինքնավար կարգավիճակը չեղարկելու քայլին: Ինչպես հայտարարել է Իսպանիայի վարչապետի գրասենյակը, Իսպանիայի կառավարությունը կգործարկի Սահմանադրության 155-րդ հոդվածը հոկտեմբերի 21-ին կայանալիք կառավարության արտահերթ նիստում:


Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն էլ օրերս հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում միջամտել Կատալոնիայի և Իսպանիայի միջև կոնֆլիկտին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular