Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Թրամփի նկարած նյույորքյան երկնաքերը աճուրդում վաճառվել է 16,000 դոլարով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Empire State Building-ը պատկերող նկարն աճուրդում վաճառվել է 16,000 դոլարով: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:

Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա) գտնվող աճուրդի տան ներկայացուցիչների խոսքերով, Թրամփը 1995 թվականին Ֆլորիդայում անցկացվող բարեգործական աճուրդի ժամանակ սեւ մարկերով երկնաքեր է նկարել: Այն Նյու-Յորքի ամենահայտնի երկնաքերն է, որը կառուցվել է 1931 թվականին եւ ԱՄՆ-ում հինգերորդ ամենաբարձր շենքն է:


Սկզբում նկարը վաճառվել է ավելի քան 100 դոլարով: Այս անգամ լոտի գնահատված արժեքը, որի գնորդը ցանկացել է անանուն մնալ, հասել էր 12 հազար եվրոյի:

website by Sargssyan