ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր դասընթացային ծրագիր` հաշմանդամների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Նարեկացի» արվեստի միությունում մեկնարկվեց «Աուդիո ռեստավրացիա» խորագիրը կրող դասընթացների առաջին ներածական բաց դասը՝ նախատեսված հաշմանդամություն ունեցող անձանց համար:

- 2010 թվականից «Նարեկացի» արվեստի միությունն իրականացնում է «Ձեռք ձեռքի՝ հաշմանդամություն ունեցող անձանց հետ» նախաձեռնությունը, որի ներքո էլ կյանքի է կոչում այս նոր ծրագիրը: Մեր հիմնական նպատակն է, որ հաշմանդամություն ունեցող անձինք աշխատելու և սեփական աշխատանքով վաստակելու ևս մեկ հնարավորություն ունենան: Սա լավ հնարավորություն է նրանց համար՝ մասնագիտական հմտություններ յուրացնելու և դրանք օգտագործելու համար: Տիգրանը շաբաթական երկու անգամ դասընթացների միջոցով կփորձի իր ողջ գիտելիքները աուդիո ռեստավրացիայի մասին փոխանցել մասնակիցներին և հետագայում օգնել աշխատանք որոնելու հարցում,- իր խոսքում նշեց Լուսինե Ազարյանը:

Դասընթացները գլխավորող Տիգրան Սիրավյանը 1986 թվականից գործունեություն է ծավալել թատրոնի, կինոյի, ռադիոյի, հեռուստատեսության ոլորտներում, իսկ 2000 թվականից առ այսօր՝ մուլտիմեդիայի և աուդիո ռեստավրացիայի ասպարեզներում:

Ներածական բաց դասի ընթացքում նա խոսեց ձայնագրությունների ստեղծման, անալոգային և թվանշանային կրիչների, ձայնագրության որակի գնահատման (դիագնոստիկա), մոնտաժի, վերանորոգման հնարավորությունների (մեթոդներ և գործիքներ), նաև ռեստավրացիայի նշանակության և կարևորության մասին: 
Հետագայում դասընթացների մասնակիցներին ավելի հանգամանորեն կներկայացվեն ձեռքբերվելիք մասնագիտության բուն նյութն ու նպատակը: 

Բարի երթ...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular