ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պայքարը BOA-ի գավաթի և 144.000.000 դրամի համար սկսվում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ցանկացած մեծամասշտաբ միջոցառում, որ անցկացման վայր է հրավիրում բազմաթիվ հյուրերի Հայաստանից և արտասահմանյան տարբեր երկրներից, միշտ դրական է ազդում մեր երկրի հեղինակության վրա: Առավել ևս, երբ կազմակերպվում է այնպիսի մի մրցույթ, որտեղ սպորտն ու ինտելեկտը զուգակցվում են համբերության և հակառակորդի հոգեբանության գնահատման հետ:

Վիվառո ընկերությունը մեր հնագույն հայրենիքի գեղատեսիլ առողջարանային հանգստավայրում կազմակերպում է տարածաշրջանում պոկերի առաջին և ամենամեծ միջազգային մրցաշարը, որի մրցանակային ֆոնդը սահմանել է 144.000.000 դրամ:

Ծաղկաձորն այս օրերին վերածվում է Պոկերի սիրահարների հավաքատեղի, որտեղ իրենց մասնակցությունն են բերել աշխարհի 15 երկրների 200-ից ավելի ներկայացուցիչ: Նրանք պայքարելու են Battle of Armenia-ի (BOA) գավաթի և մրցանակային ֆոնդի իրենց մասնաբաժնի համար:

Պոկերի սիրահարների թվի արագ աճը տարածաշրջանում, հարյուրավոր մասնակցների ժամանումը Հայաստան թույլ է տալիս վստահորեն ասել, որ մրցաշարը կդառնա ավանդական և իր արժանի տեղը կզբաղեցնի պոկերի միջազգային խաղացանկում:

BOA-ն եզակի հնարավորություն է տալիս մասնակիցներին համատեղել հաճելին օգտակարի հետ: Մասնակցելով սիրելի խաղի մրցումներին՝ հյուրերը միաժամանակ Հայաստանի տեսարժան վայրերով: Ծաղաձորի Golden Palace Hotel Resort 5 աստղանի հյուրանոցի հյուրերը հանգստավայրի տեսարժան վայրերից բացի կարող են հիանալ Սևանա լճով և իհարկե, այցելել Երևանի ժամանցի վայրեր:

Ավելացնենք, որ այս խոշոր մրցաշարի հաղթողը բացի BOA-ի գավաթիցկստանա 50.000 ԱՄՆ դոլար մրցանակ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular