Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Վթարի է ենթարկվել Նիժնի Նովգորոդ-Երեւան երթուղու միկրոավտոբուսը. մեքենայում եղել է 16 մարդ. կան վիրավորներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 07:09-ին ՌԴ ԱԻՆ-ից հաղորդագրություն է ստացվել, որ ժամը 01:55-ին տեղեկություն է ստացվել, որ Միներալնիե Վոդի-Ալեկսանդրովսկոյե ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար:

Պարզվել է, որ «Mercedes Sprinter» ARM 35 AS 530 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1954 թ. ծնված Ումրշատ Իսկոյան) դուրս է եկել ավտոճանապարհից եւ հայտնվել առվակում: Ավտոմեքենան սպասարկում է Նիժնի Նովգորոդ-Երեւան երթուղին: Ավտովթարի ժամանակ մեքենայում գտնվել է 16 մարդ, որոնցից մեկը՝ երեխա. զոհեր չկան:

ՌԴ ԱԻՆ-ից հայտնեցին, որ ուղեւորներ՝ 56-ամյա Գոհար Հակոբյանը եւ 50-ամյա Սալվի Ավետիսյանը տեղափոխվել են Պյատիգորսկ քաղաքի կլինիկական հիվանդանոց եւ Միներալնիե Վոդի քաղաքի կենտրոնական հիվանդանոց:

Տուժածների առողջական վիճակը ճշտվում է:

loading...
website by Sargssyan