ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ նպատակ են հետապնդում լուն ուղտ սարքողները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մանվել Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Երեկ սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Հրաչյա Ռոստոմյանը մամուլի ասուլիսի ժամանակ, մի շարք հարցերին զուգահեռ անդրադարձ կատարեց նաև ոչ վաղ անցյալում ըմբշամարտի ֆեդերացիայում տեղի ունեցած փոփոխություններին: Խոսքը մասնավորապես ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանի հրաժարականն էր, որն էլ Ռոստոմյանը մեկնաբանել էր այսպես. 
«ՍամվելԿարապետյանը, ով մեծ ներդրում է ունեցել ըմբշամարտի զարգացման մեջ և տևական ժամանակ մեծ աջակցություն է ցույց տվել մարզաձևին ծանր հարված հասցրեց և եթե չլիներ Գագիկ Ծառուկյանը, հայկական ըմբշամարտը կրախի առաջ կկանգներ»:
Իսկ այսօր էլ արդեն տեղեկատվություն տարածվեց, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից հարկային ստուգումներ են իրականացվում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում, սակայն սրա մասին չէ, որ կցանկանաինք խոսել, առավելևս, երբ ԲՀԿ մամուլի խոսնակն արդեն իսկ պարզաբանել է կատարվածն ու հորդորել է չքաղաքականացնել ստուգումները: Թե ինչի համար են մի շարք ծակ անալիտիկներ փորձում լուն սարքել ուղտ, չէ որ նախարար Ռոստոմյանը ըստ էության բարձրաձայնել էր իրականությունը, որը որևէ այլ ենթատեքստ չէր պարունակում իր մեջ, քան իրականությունն էր: Այսքանից հետո անհասկանալի է մնում, թե որն է այն սև և մութ ուժերի նպատակը, ովքեր նախարարի խոսքերն աղավաղելով փորձում են ինչ-որ նպատակներ իրագործել, դրանք տեղափոխելով քաղաքական ասպարեզ: Իրականում Ռոստոմյանը բացարձակապես խոսել էր սպորտի ոլորտից և միայն սպորտի մասին, առանց քաղաքական ենթատեքստերի և դա պարզէ և ըմբռնելի ցանկացած գիտակից քաղաքացու համար:
Եվ վերջում կցանկանայինք հիշեցնել, որ կյանքում ամեն ինչ չէ, որ փողով է չափվում, մարդկային արժեքները շատ ավելի բարձր են գնահատվում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular