ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քեթրինի» Միհրանն ու գեներալ Բաղմանյանը Տարոն Մարգարյանին ուզում են «քցել»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am-ը գրում է.

Կորել է թիվ 157 մանկապարտեզի վարիչ Զարա Ադիյանի աշխատանքից ազատման դիմումը: Համարել անվավեր: Այսպիսի խոսակցություն գնաց երեկ Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի թաղապետարանում:

Բանն այն է, որ օրինախախտումների համար աշխատանքից ազատված թիվ 157 մանկապարտեզի վարիչ Զարա Ադիյանը իր կամքով աշխատանքից ազատվելու դիմումը երկու օր առաջ ներկայացրել է Երևանի քաղաքապետարան, սակայն նրան հասկացրել են, որ այն պետք է հանձնի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանին:

Ըստ Past.am-ի աղբյուրների՝ թաղապետի աշխատասենյակից ազատման այդ դիմումն անհետացել է: Ավելի ճիշտ՝ թաղապետի հովանավոր, Աժ պատգամավոր, գեներալ Միհրան Պողոսյանը կարգադրել է դիմումը պատռել ու գցել աղբաման:

Նույն աղբյուրի պնդմամբ՝ գեներալ Հայկազ Բաղմանյանը Միհրանին խնդրել է Տարոն Մարգարյանի դեմ համատեղ պայքարել և իր հովանավորյալ Զարային

պահել մանկապարտեզի վարիչի պաշտոնում:

Գեներալ Միհրանն էլ ուզում է Տարոնին ու բոլորին ապացուցել (իսկ իրականում միայն ՀՀ նախագահին), որ այդ տարածքում «ասողն» ինքն է: Միհրանի ընտրությունների ժամանակ Հայկազ Բաղմանյանն իր ողջ «նախընտրական» ուժերը նվիրել էր Միհրանին: Այսինքն՝ Տարոն Մարգարյանի դեմ էր աշխատում, ում աներձագ Ռոբերտ Սարգսյանը Միհրանի հետ նույն ընտրատարածքում էր պայքարում ԱԺ մտնելու համար:

Հիմա Բաղմանյանին թիկունք լինելու ժամն է, և Միհրանը, «սարի պես դոշ է տալիս» մանկապարտեզի վարիչի համար: Էլ միտինգ են կազմակերպում, էլ լրագրողների հրավիրում, էլ «հնդկական կինոներ» պատմում աշխարհի լավագույն մանկապարտեզի վարիչի մասին:

Երկու գեներալ... ու մի «գրաժդանսկի» Տարոն Մարգարյան:

Ծնողներն ասում են, թե մանկապարտեզում շատ լավ են կերակրում: Նույնիսկ մի որոշ ժամանակ, մոտիկ զորամասից այստեղ լավ–լավ ճաշեր էին բերում: Բայց սա, պարոն գեներալ Բաղմանյան, բարեգործությո՞ւն է, թե զինվորի հացը կտրել:

Ինչևէ, Տարոն Մարգարյանը պիտի իմանա, որ «высший пилотаж»–ի գեներալների հետ գործ ունի, ի՜նչ օրենք, ի՜նչ բան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular