ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր վթար Արարատում. 21-ամյա վարորդը «Մերսեդեսով» մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում (ֆոտո)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Արարատի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ  21-ամյա Արտյոմ Զ.-ն Երեւան-Երասխ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 300 ՕՕ 09 համարանիշի ավտոմեքենայով դեպի Արտաշատ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, շրջվելու ընթացքում կոտրվել են մի քանի ծառեր, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակով տեղափոխվել է Ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular