ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսպանիայում կայացած «Богатство голос» միջազգային մրցույթի առաջին հորիզոնականում հայ երգիչներն են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

PAST.am-ը գրում է.

Իսպանիայի Lloret de mar քաղաքում կայացած միջազգային երաժշտական մրցույթում Հայաստանի պատվիրակաության կազմում հանդես եկող երգիչներ՝ Գոռ Թումանյանը, Գրիգոր Գրիգորյանը և Յուրի Սարգսյանը տարբեր տարիքային խմբերում և ժանրերում գրավել են առաջին հորիզոնականը:

 

Իսպանական ծովափնյա այս քաղաքը մրցույթի շրջանակներում հյուրընկալել է տարբեր երկրներից ժամանած քսանինը մասնակից:

«ՏԵՆՈՐ» միջազգային ասոցիացիայի նախագահ Կարեն Զոհրաբյանի ղեկավարությամբ հայ երգիչները մեկնել են Իսպանիա և այնտեղ փայլուն ելույթ ունեցել` գոհացնելով խստապահանջ հանձնախմբին և օտարազգի հանդիսատեսին:

Past.am-ը տեղեկացել է, որ մրցույթի շրջանակներում տաղանդավոր երիտասարդներին շնորհավորելու էր եկել նաև Lioret de mar քաղաքի հայկական համայնքի ղեկավար Սամվել Բադալյանը, ով իր ողջույնի և շնորհավորանքի ջերմ խոսքերն է հղել հաղթանակած երիտասարդներին:

Past.am-ի ողջ անձնակազմը շնորհավորում է տղաներին հաղթանակի կապակցությամբ և մաղթում, որ սա լինի նրանց հաղթարշավի սկիզբը: Հպարտանում ենք ձեզնով:

Կեցցե ՛ք ... 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular