Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Երեւանի կենտրոնում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. սեպտեմբերի 26-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երեւանի Կենտրոն վարչական շրջանի՝ Բայրոնի փողոցի, Մոսկովյան փող. 23-ից-37, Սայաթ-Նովա պող. 1, 3, 5, Թումանյան փող. 33-ից-40, Սարյան փող. 1, Մաշտոցի պող. 37 համարների, Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: