ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր հեռանկարներ հայ-բրիտանական հարաբերություններում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արման Հովակիմյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Մեծ Բրիատնիայից Հայաստան է ժամանել Մեծ Բրիտանիայի Տրանսպորտի նախարար, լորդ Մարտին Քալանանի գլխավորած պատվիրակությունը։ Նշենք, որ սա լորդ Քալանանի թվով երկրորդ այցն է Հայաստան, որն իր հիմքում ունի Մեծ Բրիտանիայի Պահպանողականների կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործընկերությունը։ Երկու կուսակցություններն էլ հանդիսանում են Եվրոպայի Պահպանողականների և Ռեֆորմիստների դաշինքի անդամներ։ Այս հանգամանքը արդեն իսկ ընդգծում է երկու կուսակցությունների ընդհանուր արժեքային դիրքորոշումը և քաղաքական գիծը, իսկ փոխադարձ և շարունակական այցելությունները միտված են էլ ավելի խորացնել երկու կուսակցությունների հարաբերությունները։
Սակայն երկու կուսակցությունների հարաբերությունները ինքնանպատակ չեն, այլ ուղղված են Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև էլ ավելի սերտ ու համընդգրկուն հարաբերությունների կառուցմանը։ Այսպիսով Գագիկ Ծառուկյանը զարգացնելով ԲՀԿ-ի և Պահպանողականների միջև հարաբերությունները՝ իր ավանդն է ունենում հայ-բրիտանական հարաբերույթյունների ընդլայման և խորացման գործում։ 
Ինչպես իր ելույթում նշեց Գագիկ Ծառուկյանը՝ «Մեր երկու կուսակցությունները հանդիսանում են կամուրջ հայ-բրիտանական համագործակցության մեջ։ Երկու կուսակցություններով մենք կարող ենք մեծ աշխատանք կատարել մեր երկու երկրների հզորացման, զարգացման, ժողովրդի բարեկեցության համար»։
Իր հերթին լորդ Մարտին Քալանանը, վերհիշելով իր առաջին այցելությունը Հայաստանի Հանրապետություն, ընդգծեց, որ մինչ այսօր տպավորված է այն ջերմ ընդունելությունից, որի ականատեսն էր նա դարձել՝ մասնակցելով Գագիկ Ծառուկյանի և ընտրողների նախընտրական հանդիպումներից մեկին։
Միևնույն ժամանակ լորդ Քալանանը նույնպես շեշտեց, որ երկու կուսակցությունների հարաբերությունները միտված են նաև Հայաստանի և մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը՝ ապահովելով տնտեսական հաջողություններ երկու պետությունների համար․
«Մենք Միացյալ Թագավորությունում բավականին մեծ փորձառություն և գործազրկության ռեկորդային ցածր մակարդակ ունենք, ինչն իրականություն չէ Հայաստանում։ Մենք ուզում ենք մեր աջակցությունը ցուցաբերել ի օգուտ Հայաստանի պայծառ ապագայի»։ 
Նա նաև նշեց, որ կարևորում է ԲՀԿ նախագահի և նրա ղեկավարած քաղաքական ուժի բարձր վարկանիշը և յուրահատուկ դերը հայաստանյան քաղաքական դաշտում։ 
«Ես լիահույս եմ, որ հաջորդ ընտրություների ժամանակ ձեր 31 պատգամավորների թվաքականը ամենաքիչը կկրնապատկվի, քանի որ դուք արժանի եք դրան։ Մենք էլ մեր ուժերի չափով կանենք ամեն բան Ձեզ աջակցելու համար»։ 
Իր հերթին բարոնուհի Փիդդինգը նշեց, որ անչափ ուրախ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության իրենց գործընկերների հետ հանդիպման համար, քանի որ իրենք շատ ընդհանուր արժեքներ են կիսում։ 
Այսպիսով «ԲարգավաՃ Հայաստան» կուսակցության և Մեծ Բրիտանիայի Պահպանողականների կուսակցության համագործակցությունը նպատակ ունի նոր նշաձող սահմանել երկու երկրների միջև հարաբերություններում։Ամփոփելով Լորդ Քալանանի գլխավորած պատվիրակության այցը կարող ենք նշել, որ այս կերպ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ներդրումն է ունենում նաև Հայաստանի արտաքին հարաբերությունների ընդլայման գործում, ինչը հետագայում նոր հեռանկարներ կստեղծի հայ-բրիտանական հարաբերություններում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular