ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանը և Մարտին Քալանանը կամուրջ են ստեղծում հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայկուհի Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Այս օրերին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում է գտնվում Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության պատվիրակությունը՝ Մեծ Բրիտանիայի Տրանսպորտի նախարար, լորդ Մարտին Քալանանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում են նաև բարոնուհի Էմմա Փիթթինգը, Մեծ Բրիտանիայի Պառլամենտի Լորդերի և Համայնքների պալատների անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, Պահպանողական կուսակցության անդամներ։ 
 
 
Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ «Պահպանողականություն և առաջընթաց» կոնֆերանսը, որին մասնակցում էին արտերկրից ժամանած հյուրերը, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները, ԲՀԿ անդամներ և այլ հյուրեր։

ԲՀԿ-ն և Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը գործընկեր կուսակցություններ են, երկուսն էլ հանդիսանում են Եվրոպայի Պահպանողականների և Ռեֆորմիստների դաշինքի անդամներ։ 

Դեռ մարտ ամսին Եվրոպայի Պահպանողականների և Ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլի գլխավորած պատվիրակությունը Գագիկ Ծառուկյանի հրավերով այցելել էր Հայաստան։ Պատվիրակության անդամ լորդ Քալանանը այն ժամանակ անձամբ մասնակցել էր նախընտրաական ընտրարշավի շրջանակներում Գագիկ Ծառուկյանի և Աբովյան քաղաքի բնակիչների նախընտրական հանդիպմանը և իր աչքերով տեսել, թե ինչպիսի սեր ու հարգանք է վայելում ԲՀԿ նախագահը հայաստանյան ընտրողների մոտ։ 

Երկու կուսակցություների հանդիպումները այսքանով չէին ավարտվել։ Հունիս ամսին Մարտին Քալանանի հրավերով եռօրյա աշխատանքային այցով Մեծ Բրիատնիա մեկնեց Գագիկ Ծառուկյանը, էլ ավելի ամրապնդելով երկու քաղաքական ուժերի միջև կապերը։ Այժմ Մարտին Քալանանի գլխավորած պատվիրակությունը կրկին Հայաստանում է։

Երկու կուսակցությունների՝ ժամանակի հետ ամրապնդվող հարաբերությունները խոտումնալից կամուրջ են երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացման համար։ Հայաստանը այսօր ավելի քան երբևէ կարիք ունի բարիդրացիական և ջերմ հարաբերությունների եվրոպական զարգացած երկրների, այդ թվում և Մեծ Բրիտանիայի հետ։ Եթե սրան ավելացնենք նաև այն, որ Պահպանողական կոսակցությունն այժմ Մեծ Բրիատնիայում հանդիսանում է իշխող քաղաքական ուժ, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրությունների արդյունքում դարձավ ԱԺ-ում երկրորդ քաղաքական ուժը, ապա պարզ է դառնում, որ երկու կուսակցությունների խորացող հարաբերություններն ունեն զարգացման լայն պոտենցիալ, որը հետագայում կարող է ներգրավել այլ ոլորտներ և ուժգին խթանել Հյաստանի և մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունների ընդլայմանն ու խորացմանը։

Այսպիսով Գագիկ Ծառուկյանը, լինելով Հայաստանի երկրորդ քաղաքական ուժի ղեկավարը, իր՝ արտերկրում ունեցած կապերն ու հարաբերությունները ծառայեցնում է ի նպաստ Հայաստանի և այլ երկրների միջև հարաբերությունների զարգացմանը։ Տեսնելով ԲՀԿ-ի և Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության միջև սերտացող հարաբերությունները, կարելի է պնդել, որ դրանք իսկապես կամուրջ են դառնալու Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ավելի խոր և համապարփակ հարաբերություններ ստեղծման համար։
 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular