Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Ռեալը կերկարաձգի Ռամոսի հետ պայմանագիրը

Մադրիդի «Ռեալն» առաջիկա օրերին կերկարաձգի պայմանագիրն ավագ Սերխիո Ռամոսի հետ,- հաղորդում է «Marca»-ն:

 

31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2020 թվականին, որը կնքվել էր 2015 թվականին: «Սերուցքայինները» ցանկանում են իսպանացի պաշտպանին պահել ևս մեկ տարի:

 

Այսպիսով, 2021 թվականին Ռամոսը կարող է անցկացնել 17-րդ մրցաշրջանը «Ռեալի» կազմում:

loading...
website by Sargssyan