Տարօրինակ դեպք Երևանում. 66-ամյա տղամարդը սչ սթափ վիճակում եղբոր հրացանով կրակոցներ է արձակել իրենց տան շան վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Շենգավիթի բաժնում հետաքննություն է սկսվել երեկ՝ սեպտեմբերի 22-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում հնչած կրակոցների փաստով։
Ժամը 19։30-ի սահմաններում Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցի թիվ 9 տան բակում նույն հասցեի բնակիչ՝ 66-ամյա Գագիկ Մինասյանը իր մոտ եղած «Տոզ-34 28» տիպի 28 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացանից կրակոցներ է արձակել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել են, որ Գ. Մինասյանը ոչ սթափ վիճակում եղբոր անունով հաշվառված հրացանից կրակել է իրենց սեփական շան վրա։
Շարունակությունը՝ այստեղ.