ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստամբուլում ԻՊ-ին անդամակցելու կասկածանքով ավելի քան 30 օտարերկրացի է ձերբակալվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ստամբուլում Թուրքիայի ոստիկանությունը հակաահաբեկչական գործողություն է իրականացրել, որի ընթացքում ձերբակալվել է 36 մարդ, այդ թվում՝ 31 օտարերկրացի: Նրանք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու համար:

Anadolu գործակալության հաղորդմամբ՝ գործողությունն իրականացվել է միաժամանակ՝ Ստամբուլի 15 հասցեներում: Ձերբակալվածների քաղաքացիության վերաբերյալ մանրամասներ չեն տրամադրվում:

Նշվում է, որ ձերբակալվածների մի մասը եղել է Սիրիայում և Իրաքում, և ԻՊ-ի կողմից մասնակցել ռազմական գործողություններին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular