ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփն ու Էրդողանն այս անգամ էլ որևէ լուրջ համաձայնության չեն գա. թուրք սյունակագիր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որևէ հստակ համաձայնության չեն գա Նյու Յորքում սպասվելիք հանդիպման ընթացքում և կբավարարվեն միայն երկու երկրների ռազմավարական դաշնակից լինելու մասին նույն կոչերը հնչեցնելով։ Այս կարծիքին է Sputnik-ի թուրքական ծառայության սյունակագիրներից Էլիֆ Սուդագեզերը:

Ըստ սյունակագրի՝ Թուրքիան առանձնապես չպետք է ոգևորված լինի այս հանդիպումով ու մեծ սպասումներ ունենա, քանի որ ո՛չ սիրիացի քրդերին զենքի մատակարարման, ո՛չ Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցում իրավիճակը տեղից շարժվելու միտում չունի:

Սուդագեզերի կարծիքով՝ թուրք-ամերիկյան հարաբերություններն այս շրջանում է՛լ ավելի չեն սրվի, սակայն կառուցողական նոր համաձայնություններ նույնպես չեն լինի:

Սպասվում է, որ Թրամփն ու Էրդողանը կկարևորեն Թուրքիայի՝ Ռուսաստանից C-400 համակարգերի գնման ու Կիպրոսի հիմնախնդրին նվիրված հարցերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular