ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեսին Պրեմիերայի 5 տուրում խփել է նույնքան գոլ, որքան՝ ամբողջ «Ռեալը»

ՍՊՈՐՏ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին Իսպանիայի առաջնության 5 տուրերում խփել է 9 գոլ. նույնքան, որքան «Ռեալի» բոլոր խաղացողները միասին վերցրած՛

Առաջնության մեկնարկում մադրիդցիները հաղթել են «Դոպերտիվոյին» (3:0) և «Սոսյեդադին» (3:1), ոչ-ոքի խաղացել «Վալենսիայի» (2:2) ու «Լևանտեի» (1:1) հետ, իսկ երեկ պարտվեցին «Բետիսին» (0:1):

Մեսին պոկեր ձևակերպեց «Էյբարի» հետ խաղում (6:1), հեթ-տրիկ՝ «Էսպանյոլի» հետ խաղում (5:0) և դուբլ՝ «Ալավեսի» հետ խաղում (2:0):

Ընդհանուր առմամբ, «Բարսելոնան» 5 տուրերում խփել է 17 գոլ և 15 միավորով միանձնյա առաջատարն է: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular