Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Լիվերպուլը Կոուտինյոյին կվաճառեր Բարսելոնային, եթե գներ Մյուլերին

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կուտինյոն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում լավ շանսեր է ունեցել «Բարսելոնա» տեղափոխության համար:

 

Ինչպես գրում է «Sport Bild»-ը, մերսիսայդցիները պատրաստ կլինեին վաճառել բրազիլացի ֆուտբոլիստին, եթե կարողանային ձեռք բերել «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերին:

 

Ամռանը հաղորդվում էր, որ «Լիվերպուլը» Կոուտինյոյին պատրաստ է 160 մլն եվրոյի դիմաց վաճառել «Բարսելոնային», բայց անգլիական ակումբը զուգահեռաբար փորձել է համաձայնության գալ «Բավարիայի» հետ Մյուլերի տրանսֆերի շուրջ:

 

Այն բանից հետո, երբ գերմանացի ֆուտբոլիստին ձեռք բերելու փորձերը հաջողությամբ չեն պսակվել, մերսիսայդցիները որոշել են չվաճառել Կոուտինյոյին:

loading...
website by Sargssyan