Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Մեքսիկայում ուժգին երկրաշարժի ժամանակ դպրոցի փլուզումից 2 տասնյակից ավելի երեխա է զոհվել

Մեքսիկայում այսօր տեղի ունեցած հզոր՝ 7.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի ժամանակ փլուզվել է մայրաքաղաք մեխիկոյի տարրական դպրոցներից մեկը, որը եռահարկ էր։

Ինչպես հաղորդում է Deutche Welle-ը, փրկարարները փլատակներից դուրս են բերել առնվազն 21 երեխայի դի։ Եվս 30 երեխաներ անհայտ կորած են համարվում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեքսիկայի կնտրոնական մասում այսօր գրանցված ուժգին երկրաշարժի զոհ է դարձել առնվազն 149 մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է Պուեբլա և Մորելոս նահանգների մեջտեղում, մայրաքաղաքից ոչ հեռու։ Միայն Մեխիկոյում մի քանի տասնյակ շենք է փլուզվել։

Հատկանշանական է, որ աղետը համընկել է 1985 թվականի սեպտեմբերի 19-ի աղետի հետ, երբ երկրաշարժից զոհվեց 10 հազար մարդ։ 

website by Sargssyan