ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քրդերն իրականում մեր բարեկամներն են. Էրդողան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել ամերիկյան PBS NewsHourհեռուստածրագրին, որում խոսել է Իրաքյան Քուրդիստանի անկախության վերաբերյալ հանրաքվեի ու թուրքական ԶՈւ-ի՝ Սիրիայի հյուսիսում ծավալած գործողությունների մասին:

Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան Սիրիայում պայքարում է հենց քուրդ զինյալների դեմ՝ Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG), որոնք թուրք առաջնորդն անվանել է Թուրքիայում ահաբեկչական հայտարարված «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման շառավիղները:

Թուրքիայի ղեկավարը նաև հայտարարել է, որ իրենք դեմ չեն քրդերին, այլ պայքարում են այս խմբավորումների ահաբեկչության դեմ, իսկ քրդերն իրականում Թուրքիայի բարեկամներն են:

«Մենք քրդերին դեմ չենք, մենք դեմ ենք ահաբեկչական խմբավորմանը: Քրդերը մեր բարեկամներն են», - ասել է Էրդողանը:

Ինչ վերաբերում է Իրաքյան Քուրդիստանի անկախության վերաբերյալ հանրաքվեին՝ նա նշել է, որ Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է, և իրենք շարունակելու են հանդես գալ Իրաքի տարածքային ամբողջականության պաշտպանության դիրքերից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular