ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էս ընթացքում իմ կյանքում ինչ ասես կատարվել է. «Երրորդմասցի Լյովիկի» սպանության գործով վկան ոչինչ չէր հիշում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

News.am-ը գրում է.

«Երրորդմասցի Լյովիկի» եւ 2 ընկերների սպանության գործով այսօր՝ սեպտեմբերի 19-ին, հարցաքննվեց ընթերական: Վկա Կարեն Սարգսյանը դատարան էր ներկայացվել քրեակատարողական հիմնարկից: Նա աշխատելիս է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ին կից հացի արտադրամասում, այնուհետեւ` «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգությունում, իսկ այժմ նույն ՔԿՀ-ի կալանավոր է: Ընթերական դատարանում հարցերին չպատասխանեց` նշելով, որ երկար ժամանակ է անցել եւ նա ոչինչ չի հիշում:

«Չեմ հիշում, ահագին ժամանակ է անցել: Երկու տարի է անցել, էս ընթացքում իմ կյանքում ինչ ասես կատարվել է, ընդհանրապես ոչ  մի բան չեմ հիշում»,-ասաց նա:

Գործով մյուս վկան` Յուրի Գալստյանը դատարան չէր ներկայացել, դատարանը որոշում կայացրեց նիստը հետաձգել: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 26

Ըստ մեղադրական եզրակացության՝ Վահան Հակոբյանը («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել եւ պահել զենք:

2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը եւ Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular