Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

«Մարիա» փոթորիկը ավերել է Դոմինիկայի վարչապետի տունը

Առավելագույն ավերիչ ուժի մակարդակում գտնվող «Մարիա» փոթորիկը հասել է Դոմինիկա: Այստեղ տուժել է նույնիսկ երկրի վարչապետ Ռուզվելտ Սկերիտի տունը: Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է կղզի-պետության վարչապետը: Նա նշել է, որ քամին պոկել տարել է իր տան տանիքը, իսկ տան ներսում ջուր է լցվում: Ավելի վաղ նախազգուշացվել էր, որ «Մարիա» փոթորկի ուժգնությունն հասել է վտանգավորության առավելագույն՝ հինգերորդ աստիճանի:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

website by Sargssyan