ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեմբելեի վնասվածքի պատճառով Բորուսիան զրկվել է 10 միլիոն եվրո ստանալու հնարավորությունից

ՍՊՈՐՏ

Կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի վնասվածքը տհաճ նորություն էր ոչ միայն «կապտանռնագույնների» համար: Դորտմունդի «Բորուսիան», որի կազմում ֆրանսիացին հանդես է եկել մինչև կատալոնական ակումբ տեղափոխվելը, զրկվել է 10 միլիոն եվրո ստանալու հնարավորությունից,- հաղորդում է «Marca»-ն:

«Բարսելոնան» Դեմբելեին գնել էր 105 միլիոն եվրոյով: Այդ գումարին կարող էր ավելանալ ևս 43 միլիոն եվրո բոնուսների տեսքով: 10 միլիոն եվրո գերմանական ակումբը կստանար, եթե Դեմբելեն մասնակցեր մրցաշրջանի 50 հանդիպման:

Սակայն վնասվածքի պատճառով 20-ամյա ֆրանսիացին շարքից դուրս է մնացել չորս ամսով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular