ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփն այն նախագահը չէ, որ կընդունի Ցեղասպանությունը. ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

News.am-ը գրում է.

ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչ Րաֆֆի Բալյանը խիստ կասկածում է, որ Դոնալդ Թրամփը երբեւիցե կընդունի Հայոց ցեղասպանությունը:

NEWS.am-ի հետ զրույցում Բալյանը նշեց, որ Ցեղասպանության ճանաչման հարցում հայ համայնքը քայլեր ձեռնարկում է, սակայն Թրամփը հուսալի չէ:

«Մենք մեծ հույսեր չունեինք նույնիսկ մինչեւ ընտրությունները, երբ Թրամփը դեռ թեկնածու էր: Այժմ Դոնալդ Թրամփը նախագահն է եւ մենք կրկին հույսեր չունենք: Այս անձնավորությունը լուրջ տնտեսական, ֆինանսական կապեր ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Ես հակված եմ մտածելու, որ Թրամփն այն նախագահը չէ, որ կընդունի Ցեղասպանությունը»,- ասաց Րաֆֆի Բալյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular