ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարձրահարկ շենքից ընկած երեխային վիրահատել են. բժիշկներն ապրելու հույս են տվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

5-րդ հարկի պատշգամբից վայր ընկած 7-ամյա Սեդրակին երեկ կեսօրին բժիշկները վիրահատելու որոշում են կայացրել: Այս մասին hraparak.am-ին տեղեկացրեց ընտանիքի մտերիմներից մեկը: «Փոքրիկի մոտ պոլիտրավմա էր ախտորոշվել, վիճակը կայունացնելուց հետո, գլխի բարդ վիրահատություն են կատարել: Ասացին՝ ամեն ինչ կախված է բարեհաջող վիրահատությունից: Վիրահատությունը փառք Աստծո հաջող ելք է ունեցել, այս պահին բժիշկները հույս են տալիս, բայց հետագայի համար դեռևս ոչինչ չեն կարող ասել» ,-ասաց մեր զրուցակիցը: Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 16-ին Երևանի Արցախի փողոցի 18շենքի 70 բնակարանի պատշգամբից ցած էր ընկել 7-ամյա տղա երեխա: Նրան նախ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունն է ցուցաբերվել, որից հետո՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Բժշիշկները փոքրիկի վիճակը գնահատում էին ծայրահեղ ծանր: Հարևանների պատմելով տղայի ծնողներն աշխատանքի են եղել, նրան հաճախ խնամել է տատիկը, ով չափազանց ուշադիր էր: Դեպքի պահին տատ ու թոռ միասին են եղել տանը, վայրկյանների ընթացքում տատը չի հասցրել նկատել, թե ինչպես պատուհանի մոտ խաղ անող թոռնիկը անզգուշությամբ 5-րդ հարկից վայր է ընկել: Ի դեպ, ներքևում մթերային խանութ է, որի աշխատակիցներն էլ անմիջապես տեսել են ընկած երեխային: Շտապօգնությունն ու ոստիկանությունն առաջինն են ժամանել: Ոստիկաններն անգամ տարածքն ստիպված են եղել շրջափակել մթերային խանութի դատարկ արկղներով, որպեսզի մարդկային հոսքը միառժամանակ դադարի: Դեպքի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular