ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տավուշցիները անտառներից կկարողանան փայտ դուրս բերել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Գոշ համայնքի բնակիչները փակել էին Գոշ-Ճամբարակ, Երեւան-Իջեւան ավտոմայրուղին։ Հավաքված են եղել մի քանի հարյուր մարդ։ Նշենք, որ նրանց պահանջն էր՝ օրինական ճանապարհով թույլատրել Դիլիջանի անտառներից փայտ դուրս բերել։ Ճանապարհը փակած ցուցարարներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց արդեն թույլ են տալիս անտառից փայտ դուրս հանել, որի դիմաց իրենք վճարում են. «4 կուբ փայտի համար վճարում ենք 20 հազար դրամ։ Ոստիկանապետի տեղակալն էր երեկ եկել մեր մոտ։ Հլը որ թույլ են տալիս, տենանք ոնց կլինի։ Եթե էլի թույլ չտան, ստիպված էլի պիտի ճանապարհը փակենք։ Ախր, մենք ձմռան վառելափայտ էլ չունենք։ Ոստիկանները էլ չկանգնեցնի ու տուգանեն, ճանապարհներից հանել են, որովհետեւ մեզ օրինական թույլ են տվել»։

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular