Փոխարժեք՝
476.8
$
540
7.62

Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Զուրաբ Սոտկիլավան

News.am-ը գրում է.

Մոսկվայում 80 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Զուրաբ Սոտկիլավան։ Այս մասին ՏԱՍՍ–ին հայտնել է «Բոլշոյ» թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը։

«Մահացել է Զուրաբ Լավրենտիի Սոտկիլավան՝ «Բոլշոյ» թատրոնի հիանալի արտիստը։ Նա ծանր հիվանդությամբ էր տառապում, որի դեմ պայքարեց մինչեւ վերջ»,– ասել է Ուրինը։

Խորհրդային շրջանի ռուս եւ վրացի օպերային երգիչ Զուրաբ Սոտկիլավան ծնվել է 1937 թվականի մարտի 12–ին Սուխումում, ավարտել Թբիլիսիի պոլիտեխնիկական ինստիտուտը, որից հետո ընդունվել Թբիլիսիի կոնսերվատորիա։

Նրա ստեղծագործական ճանապարհը սկսվել է Թբիլիսիի օպերային եւ բալետի վրացական թատրոնից։ Դրանից հետո նա փորձաշրջան է անցել Միլանի Լա Սկալայում։ 1960-1970 թթ. Սոտկիլավան հաղթել էր մի քանի միջազգային մրցույթներում։ 1973–ին նա «Կարմեն» օպերայով իր դեբյուտն էր նշել Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնում, որից հետո շուտով առաջատար մենակատար էր դարձել։

Զուրաբ Սոտկիլավան 1974 թվականից աշխատում էր «Բոլշոյ» թատրոնում, եղել է մանկավարժ, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր։

website by Sargssyan