ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճապոնիան դարձել է «Թալիմ» թայֆունի թիրախը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Առնվազն մեկ մարդ զոհվել է եւ եւս 35-ը վիրավորվել Ճապոնիայում մոլեգնող "Թալիմ" թայֆունի հետեւանքով: Այս մասին հայտնում է «ТАСС» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ երեք մարդ էլ համարվում է անհետ կորած: Բնական տարերքն հատկապես հարվածել է Կյուսյու եւ Սիկոկու կղզիներին: Այստեղ մի շարք շրջաններում նաեւ սողանքներ են սկսվել: Միայն վերջին քսանչորս ժամվա ընթացքում թափվել է 300-500 մմ տեղումներ: Թայֆունն հանգեցրել է տրանսպորտային հաղորդակցության խաթարմանը: Ներքին ավիափոխադրողները չեղյալ են հայտարարել ներպետական 262 թռիչք: Թայֆունն այժմ գտնվում է Ճապոնական ծովում եւ շարժվում է դեպի Հոկայդո կղզի

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular